Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր
16/01/2018 13:27
Նմանատիպ
Երևանում փետրվարի 23-ին կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Մասնակցելու են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, գիտական ինստիտուտներից: Մասնակցության իրենց համաձայնությունն են տվել մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Մենք շեշտադրում ենք, որ Արցախյան շարժումը միայն ինքնորոշման իրավունքի համար ծավալված շարժում չէր, այն ազգային ազատագրական պայքար էր, որը տրամաբանորեն հանգեցրեց Հայաստանի անկախացմանը: Ամենակարևորը, կցանկանայինք լսել մեր միջազգային գործընկերների, արտասահմանյան մասնագետների խոսքն Արցախյան շարժման վերաբերյալ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում