Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ց ավելի ծրագիր է ֆինանսավորել

Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ց ավելի ծրագիր է ֆինանսավորել

ՀՀ կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված մոտ 150 ծրագիր է ստացել, որոնցից 57-ն են արժանացել դրական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով` հավանության արժանացած ծրագրերից ավելի քան 20-ն արդեն ֆինանսավորվել են 653 միլիոն դրամի սահմաններում, եւս երկու ծրագիր ֆինանսավորման փուլում են:

«Ծրագրերը հիմնականում մերժվել են` վարկ չունենալու պատճառով, իսկ պետությունն այդ կարգի ծրագրերին չէր կարող դրամաշնորհ տրամադրել»,- ասաց նախարար Լոքյանը:

Նա նշեց, որ տնտեսավարող սուբյեկտը ծրագիր իրականացնելու համար այսուհետ պետք է դիմի բանկ: «Բանկը կնայի գրավադրման խնդիրը, որից հետո տնտեսավարող սուբյեկտը կդիմի կառավարություն եւ վարկ կստանա, որի 6 տոկոսը կֆինանսավորենք մենք»,-նշեց Դավիթ Լոքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում