Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը

Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է Կանադայում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով «խնդիրը պատմաբաններին թողնելու»՝ թուրքական չարչրկված առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմության հետ կապված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար պետք է դատական որոշումներ լինեն»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, որ Թուրքիան սկզբունքայնորեն դեմ է երկրի խորհրդարանների կողմից ցեղասպանությունների վերաբերյալ որոշումների ընդունմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում