AM | RU
USD
EUR
RUB

Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը

 
 

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի տնտեսական կյանքում արդեն մի քանի ամիս է` անսովոր աշխուժություն է տիրում: Համայնքի զարգացման ուղղությունները տեղացիներն անձամբ են ընտրում` իրենց իսկ կազմած բիզնես պլանների միջոցով: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատումն Ուրցաձոր համայնքային փնջում` ինքնուրույն զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում համայնքում, որը միավորում է Ուրցաձոր, Շաղափ ու Լանջանիստ գյուղերը, մեկ հյուրատուն կառուցվել, մյուսն` ընթացքի մեջ է: Երեք բիզնես նախագծեր, որոնք ուղղված են մեղվաբուծության զարգացմանը, նույնպես կյանքի են կոչվել:

Տեղացիների ինքնազբաղվածության խնդրի լուծմանն ուղղված հաջորդ ծրագիրը, որը դարձյալ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ԵՄ ֆինանսավորմամբ, չրերի, թեյերի ու մեղրի արտադրությունն է` «Հօլանի» բրենդի ներքո: «Արտադրական ամբողջ պրոցեսն իրականացնում են համայնքի բնակիչները: Նրանց համար նախ դասընթացներ ենք կազմակերպել, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել ագրոտուրիզմի և օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ հմտություններ: Առաջին պայմանը, որ խստագույնս պահվում է, առանց կենսաբազմազանությունը վնասելու` հավաք կազմակերպելն է: Ծրագրի բոլոր շահառուները դա արդեն գիտեն»,- ասում է ծրագրի համակարգող Թագուհի Մանվելյանը:

«Հօլանի»-ն մշտական աշխատանքով չի ապահովում տեղացիներին, բայց գարուն-աշուն ժամանակահատվածում մոտ 60 տնտեսության ինքնազբաղվածության հարց է լուծում: Թեյերի պատրաստման մեջ օգտագործվող խոտաբույսերն ու վայրի հատապտուղները գյուղացիները հավաքում են, հետո հումքը մթերվում, վերամշակվում և փաթեթավորվում է Վեդիում գործող արտադրամասում:

Նշված ուղղությունների ընտրությունն էլ պատահականորեն չի արվել. հարուստ կենսաբազմազանություն ունեցող Ուրցաձորում զարգացման մեծ պոտենցիալ ունեն ինչպես մեղվաբուծությունը, այնպես էլ չրերի ու թեյերի արտադրությունը:

Պիլոտային այս ծրագրի հաջողությունից, ինչպես Թագուհին է ասում, շատ բան է կախված: Սպասելիքներն արդարանալու դեպքում, արտադրությունը կկազմակերպեն ուրցաձորցիները. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն այն կազմակերպելու իրավասությունը կփոխանցի Օրգանական հողագործության հիմնադրամին: Մինչ հիմա ունեցած ձեռքբերումները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում դա էլ հնարավոր կդառնա. «Մեր թիրախային խումբը կանայք և երիտասարդներն են: Սկզբում, երբ նոր էինք սկսում ծրագիրը, գյուղացիները թերահավատ էին: Ժամանակի ընթացքում ավելի լուրջ սկսեցին նայել այդ ամենին: Անգամ մարդիկ կային, որ ուզում էին արտագաղթել, բայց ծրագրի մեկնարկից հետո մտափոխվեցին, օրինակ` Հայկանուշ Ստեփանյանը»:

Որևէ զբաղմունք չունեցող և արտագաղթի ճանապարհը բռնել ցանկացող բազմաթիվ վայոցձորցիներն էլ շուտով, հնարավոր է, Հայկանուշ Հովսեփյանի օրինակին հետևեն:
Ծրագրի հաջողության դեպքում այն կյանքի կկոչվի նաև Վայոց ձորի մարզի համայնքներում, որոնք նույնպես օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունեն:

Թագուհի Թովմասյանը հավաստիացնում է` արդեն գործող և հետագայում նախատեսվող բոլոր ծրագրերի ընթացքում հավատարիմ են մնալու նախապես սահմանված սկզբունքին` վնաս չհասցնել բնությանը: Ի դեպ, «Հօլանի»-ի ոչ միայն արտադրանքը, այլև փաթեթավորումն է էկոլոգիապես մաքուր: Թե´ թեյերը, թե´ չրերը, վերամշակված թղթի մեջ են տեղավորվում ու հասցվում սպառողին: Սկզբում օնլայն վաճառք էին անում, հիմա նաև «Ծիրան» սուպերմակետների ցանցում և «Հալեպ» խանութում է ներկայացված տեսականին:

Տեղական շուկայում ամրապնդվելուն զուգահեռ`  Հօլանին փորձում է մտնել նաև միջազգային շուկա: Ինչպես վստահեցնում է ծրագրի համակարգող Թագուհի Մանվելյանը, վաճառքից ստացված ողջ հասույթը կրկին կներդրվի ծրագրում` շահառուների թիվը մեծացնելու և այն ավելի զարգացնելու նպատակով: Եվ միայն այն ժամանակ, երբ ծրագիրը կդառնա կայուն զարգացող, հասույթի մի մասը կուղղվի այլ բնապահպանական խնդիրների լուծմանը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում Արարատի մարզի վեց համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին Ես գործ չեմ ունեցել ու չունեմ. Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ղրիմի ղեկավարը հայտնել է Կերչի հրաձիգի համախոհների մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները Թրամփը Սաուդյան Արաբիային կարևոր դաշնակից է որակել Զոհրաբ Մնացականյանն էական է համարում Ջոն Բոլթոնի այցը Հայաստան Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա. Զոհրաբ Մնացականյան Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan