Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Հրազդանի, Արտաշավանի, Աշտարակի, Տավուշի, Սիսիանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վայքի, Ջերմուկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով
մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում