Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է նախապատրաստում

Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է նախապատրաստում

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից «Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր ստեղծելու և դրանում 30.000 քուրդ զինյալ ներառելու մտադրության մասին հայտարարությունները: Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու հավելել, որ չի զանգի Թրափին, քանի որ ԱՄՆ նախագահը խոստացել է ու չի զանգել իրեն: 12.000 կմ հեռավորության վրա ծնունդ առած փոխադարձ մեզադրանքներից ակնհայտ է մի բան, որ Թուրքիայի նախագահը նաև հաստատել է այն լուրերը, թե քուրդ զինյալների ենթակայության տակ գտնվող սիրիական Աֆրինում նախապատրաստվող ռազմական գործողության շրջանակում թուրքական ԶՈւ-ն կհամագործակցի Սիրիական ազատ բանակ զինված խմբավորման հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում