«Ժողովուրդ». Ճըվճվ Արոյի որդիները ՃՈ կանոնները խախտելու համար 15 հազար դոլար տուգանվել են

«Ժողովուրդ». Ճըվճվ Արոյի որդիները ՃՈ կանոնները խախտելու համար 15 հազար դոլար տուգանվել են

«Ժողովուրդ»-ին ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երևանի ավագանու նախկին անդամ, Ճըվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր քաջագործությունների մասին:

«Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ և Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը:

Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձել է պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվել են պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են և հրապարակման ենթակա չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում