Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent

Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Բրիտանական «The Independent»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, սակայն դեռևս հարցական է Մխիթարյանի տեղափոխությունը «զինագործների» թիմ: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը չի ուզում միանալ «Արսենալ»-ին, այլ մտադիր է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Անգլիական մեկ այլ պարբերական` Mirror-ը գրում է, որ մինչ շաբաթվա ավարտը փոխանակությունը Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի միջև կկայանա: Սակայն ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում, քանի որ Մխիթարյանը ուզում է, որ բավարարվեն իր և Ռայոլայի ֆինանսական պայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում