AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանությունը հանցագործությունները բացահայտելիս և կանխելիս տեսաձայնագրող և լուսանկարահանող միջոցներ օգտագործելու իրավունք կստանա

Կառավարությունն առաջարկում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 31 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Օրենքում ամրագրված է, որ կսահմանվեն հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեխնիկական միջոցների օգտագործման առանձնահատկությունները: Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումը իրականացվելու են միայն ծառայողական տեխնիկական միջոցներով: Տեխնիկական միջոցներով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողը իրավունք չի ունենա ընդհատել կամ դադարեցնել տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը: Օրինագծով կսահմանվի տեխնիկական միջոցների օգտագործման մասին պարտադիր նախազգուշացման պահանջ՝ շարժականի դեպքում բանավոր, անշարժի դեպքում՝ ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով»,- մանրամասնեց Եղիազարյանը:

Օրենքով կսահմանվեն նաև լուսանկարների ու տեսանյութերի պահպանման ժամկետները, օգտագործման նպատակները, ինչպես նաև կսահմանվի դրանք այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև հրապարակելու արգելքը: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ նախագծում տվյալների պահպանման ժամկետն ընտրվել է 7 օր, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել: Օրենքի ընդունումից հետո ոստիկանության պետի հրամանով կսահմանվեն նաև տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու, տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, պահպանելու, դրանք ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը»,- եզրափակեց Եղիազարյանը:

Լրահոս
«Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը Հայաստանի ԱԳՆ. Ադեկվատ միջազգային արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը նոր սպառնալիքով է հանդես եկել Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից Հայաստանում կաթի արտադրության ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ Սպասվում է առանց տեղումների եղանակ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. ՀՀ Նախագահի ուղերձը շարժման 30-ամյակին Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Վրացական փողոցում տեղի է ունեցել պայթյուն. 14 քաղաքացու տարհանել են «Իրավունք». Դարձել է սովորույթ «168 Ժամ». Թրեյսի Ջերման. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում «Փաստ». Տաքսին գողացել են 20-25 վայրկյանում «Հրապարակ». Քնեսեթի նախագահը Հայաստան կայցելի սեպտեմբերին «Ժամանակ». ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին կառաջադրի ԳՄ առաջիկա նիստին «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում կհայտարարի Արմեն Սարգսյանին սատարելու մասին «Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչների խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը՞», թե՞ թաղապետարանը «Հրապարակ». Բողոքի ցույց ի զորակցություն Հայ առաքելական եկեղեցու «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan