ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո իրենք ներկայացրել էին առաջարկներ, որոնք հեղինակների կողմից ընդունվել են, ուստի երկրորդ ընթերցմամբ կողմ են քվեարկելու:

Քրեական օրենսգրքում ավելանում է դրույթ, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ`3-7 տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում