Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը

Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը

Անկախ նրանից Հայաստանում ով կլինի վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը: Հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա անհասկանալի է համարում մեդիա-դաշտում վարչապետի և նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների շուրջ խոսակցությունները:

«Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, որովհետև թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե վերլուծաբանները, թե քաղաքագետները անընդհատ հայտարարել են, որ դա Հանրապետական կուսակցության ներքին գործն է, և բացի ՀՀԿ-ից, այլ ուժեր չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա»,- նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ՝ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը, նույնիսկ եթե չլինի ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Հիմնական քաղաքական գործընթացները սկսվելու են ապրիլի 9-ից հետո, որովհետև այդ ժամանակ կսկսվի նոր քաղաքական ցիկլի մեկնարկը: Այս պարագայում ընդդիմության յուրաքանչյուր հատված խնդիր ունի ֆիքսելու իր լիդերությունը քաղաքական դաշտում»,- ասաց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում