Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է
17/01/2018 16:57
Նմանատիպ
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 16-ին ժամը 16.00-ին Ք. Մայիլյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և բացատրություն տվել, որ տնից հեռացել է իր կամքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 19-ամյա Քնարիկ Մայիլյանը:
19-ամյա Քնարիկը դեկտեմբերի 24-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում