Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է ինքնաթիռում գտնվող երեք մարդ՝ երկու օդաչուն և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Իսպարտա նահանգում:

Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում