AM | RU
USD
EUR
RUB

Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան

 
 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այս համատեքստում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավարը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կշարունակի լինել ակտիվ եւ արդյունավետ: Թոմաս Շրապելն ընդգծել է, որ հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, բարեփոխումների, ինչպես նաեւ հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին` կարեւորելով Արեւելյան գործընկերության գագաթանժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու հետագա վավերացման գործընթացը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համապարփակ կերպով իրականացնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներով իրեն վերահապված լիազորությունները, կարեւորել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը՝ նշելով, որ այդպիսիք կբարձրացնեն միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված Վերլուծական խորհրդին եւ դրա շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացմանը:

 

Լրահոս
Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ նախագահին երաշխավորելով առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնի համար Առանց ԼՂ հակամարտության հիմնական կողմի առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյանը՝ բանակցություններին Արցախի մասնակցության մասին Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն Ազնավուրին Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին տևական խաղաղության հասնելու պարտադիր պայման է. ԱԳՆ խոսնակ Թող ժողովուրդը տեսնի՝ ով պետությունից ինչ է տարել. Սերյան Սարոյանը` ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումների մասին Նիկոլ Փաշինյանը ԿԳ փոխնախարարների է նշանակել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում. Բաբլոյանը շնորհավորել է Ազնավուրին Հայաստանը շարունակում է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ջատագով մնալ. ԱԳՆ խոսնակ Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Հեռուստատեսային շոու-ծրագրից հայտնի բժիշկը նշանակվել է նախարարի խորհրդական Միհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է Ազնավուրին Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ. Գարո Փայլան ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս Մարգար Եսայանը Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին «Հրապարակ». Սակագների իջեցման հարցով Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ «Հրապարակ». Նորօրյա հեղափոխականները սրբացրել են Փաշինյանին «Հրապարակ». Վովա Գասպարյանի թիկնազորի պետը` իրավապահների ուշադրության կենտրոնում «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 22 Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ԿԳ նախարարը նկատում է` տասնյակ չսովորող ուսանողներ սկսել են դուրս մնալ ԵՊՀ- ից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան Վարչապետը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում Փաշինյանը տնտեսության զարգացման համար կարևորում է օրինականությունը, անկախ դատական համակարգն ու մրցակցային դաշտը ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan