Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը

Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը

Հայաստանը շատ ուժեղ նվիրում է ցուցաբերել Արեւելյան գործընկերության օրակարգի իրականացմանը, առաջ տանելուն, եվրոպական հարեւանության հետ կապերը ուժեղացնելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այժմ մենք այն փուլում ենք, երբ պետք է ապահովենք Հայաստան-ԵՄ՝ վերջերս ստորագրված համաձայնագրի լավագույնս իրականացումը: Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ՝ պատաստելու մի լավ ճանապարհային քարտեզ, որով կուղղորդվի ամբողջ իրականացումը: Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է ազգային իրականացման մեխանիզմի ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Անդրադառնալով ՀՀ- ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին՝ դեսպանը նշեց, որ ԵՄ-ը լավ սկսեց եւ նախորդ նախագահությունը՝ Էստոնիան, առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին:

«Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Գործընթացի պարզ կամ բարդ լինելը կախված է յուրաքանյչուր երկրի օրենսդրությունից: Մասնավորապես, դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է մանրամասն գործընթաց, ծանր աշխատանք: Մենք լավատես ենք, ամենակարեւորն այն է, որ համաձայանգիրը կարող է սկսել իրականացվել այս տարի, հուսանք գարնանից, սա պահանջում է միայն Հայաստանի կողմից վավերացում: Երբ ընթերցեք համաձայնագրի տեքստը, այնտեղ մի գործընթաց կա, որը սկսելու է գործել ինքնաշխատորեն: Իհարկե, համաձայնագրի որոշ մասեր չի լինի իրականացնել առանց վավերացման շրջանակն ամբողջությամբ ավարտելու, դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց եղած ազդակներից կարող ենք ասել, որ մենք միանգամայն հիմքեր ունենք լավատես լինելու»,-ասաց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում