AM | RU
USD
EUR
RUB

Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները

 
 

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շինարարական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։ Պետական նախարարն ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։ «Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը»,- նշել է պետական նախարարը։

Նրա խոսքով՝ Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ են իրականացվելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ «Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»,-նշել է նա:

Պետնախարարն անդրադարձել է նաեւ Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին՝ ներկայացնելով իր անձնական հիշողություններն ու փորձառությունը՝ սկսած շարժման հանրահավաքային առօրյայից մինչև Արցախյան ազատագրական պատերազմ: «Դժվար չէ ասել, թե ինչ տվեց ինձ Արցախյան շարժումը։ Դրա վերջնարդյունքում կյանքի կոչվեց իմ և, կարծում եմ, բոլոր արցախցիների երազանքը՝ վերամիավորվելու Մայր Հայաստանի հետ»,- ասել է Արային Հարությունյանը:

Լրահոս
Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին «Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի «Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին «Հրապարակ». ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan