Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը

Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հունվարի 17-ի մարզումը: Մխիթարյանն այսօր ժամանել է ակումբի «Քերրինգթոն» մարզաբազա, սակայն մարզմանը չի մասնակցել:

ՄՅՈՒ-ն մի շարք լուսանկարներ է հրապարակել թիմի մարզմանն այցելած NBA աստղերի մասնակցությամբ, սակայն Մխիթարյանն այդ լուսանկարներում չի նկատվում:

Metro-ն ենթադրում է, որ Մխիթարյանը հեռացել է այսօրվա մարզումից՝ «Արսենալ» տեղափոխվելու շուրջ մտածելու համար: Ինչպես նաև հնարավոր է համարվում այն, որ հայազգի ֆուտբոլիստը չի մասնակցել մարզմանը՝ ցանկացած տեսակի վնասվածքներից խուսափելու համար, որոնք կարող են խոչընդոտել «Արսենալ»-ում հաջող բուժզննությանը:

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ ՄՅՈւ-ն չի գնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Սանչեսն արդեն «մանկունիանցիներ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում