«Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում

«Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում

«Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իր իսկ հրամանագրով ստեղծված «Տե­ղեկատվական տեխնոլոգիանե­րի ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակա­բաշխության կազմակերպիչնե­րին: Նախագահի հետ հանդիպ­մանը ներկա է եղել նաև «ՄՏՍ Արմենիա» ընկերու­թյան գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչը շատերին հիմք է տալիս մտածելու, որ նա ևս կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում, քանի որ համապատասխանում է Սերժ Սարգսյանի կողմից ապագա նախագահի համար սահման­ված որոշ չափորոշիչերին՝ ունի ճանաչում և վայելում է վստա­հություն թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, երբեք չի զբաղ­վել քաղաքականությամբ, տի­րապետում է անգլերենին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում