«Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային

«Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային, որը կանցկացվի հունվարի 19-ին:

«Աջ ղեկ»-ը լայնացնում է իր պայքարի ճակատը և գնում հաղթահարելու նոր մարտահրավերներ: Դրանցից են վերջին թանկացումները դիզելի, բենզինի, սեղմված գազի և եկամտահարկի հետ կապված: Դե իսկ այն ապրանքները, որոնք տեղափոխման հետ կապ ունեն, արդեն շղթայաբար՝ որը քիչ, որը շատ, նույնպես թանկանալու են: «Աջ ղեկ» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Ելք» դաշինքի կազմակերպած ցույց-երթին»,- գրել է թերթը՝ հղում անելով նախաձեռնության տարածած հայտարարությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում