«Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը

«Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը

«Հրապարակ»-ը հիշեցրել է, որ դեռ Ամանորից առաջ լուր տարածվեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել պաշտոնից։ Եվ չնայած նախարարությունից հերքում էին, սակայն օրեր անց նա ամանորյա կորպորատիվի ժամանակ հաստատել էր դիմում գրելու փաստը։

«Լուրեր շրջանառվեցին, որ նախարարի փոփոխության մասին պաշտոնապես կհրապարակվի տոներից հետո։ Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ մոտ օրերս հայտարարությունը կարվի։ Նախարարին փոխարինողի անունն էլ է հայտնի, սակայն լրացուցիչ ճշտումների կարիք կա, ինչը կանենք մոտ օրերս։ Այս պաշտոնը վարչապետ Կարեն Կարապետյանի իրավասության տիրույթում է, և նա է առաջարկելու թեկնածուին, այսպես ասած՝ նրա մարդն է լինելու։

…Ինչ վերաբերում է Աշոտ Մանուկյանի ապագային, ապա նա շատ չի «հեռանում»՝ տեղափոխվում է «Տաշիր գրուպ», որտեղ տնօրինելու է էներգետիկ ոլորտը, որը ԲԷՑ-ի՝ բարձրավոլտ ցանցի՝ ՀԷՑ-ին միանալուց հետո ահռելի տնտեսություն է դարձել և մասնագետի կողմից կառավարվելու կարիք ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում