«Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց

«Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց

«Ժողովուրդ»-ը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը` «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց և, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար»:

Թերթը հիշեցրել է, որ Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն»:

Թեև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պնդում են՝ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողություն իրականացվում է, անգամ մի քանիսը վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու համար, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում