Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել

Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին նիստ է գումարել, որի օրակարգում Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերից սահմանների անվտանգության ուժեր ստեղծելու հարցն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է, որ Թուրքիան թույլ չի տալու իր սահմաններին ստեղծել հատուկ գոտի, որը կգտնվի «ահաբեկիչների վերահսկողության ներքո»: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ձեռնարկելու է ցանկացած քայլ «ահաբեկչական բանակի» ստեղծմանը խոչընդոտելու համար:

Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդի նիստի եզրափակիչ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիայի նախ և առաջ սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրենք ձեռնարկելու են անհապաղ և վճռական քայլեր՝ հնարավոր սպառնալիքներից խուսափելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում