Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը

Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը

Հայաստանի կառավարությունը հերթական պետական գույքն է օտարում: Երևան քաղաքի Բուզանդ փողոց 1/3 հասցեում գտնվող շենքի թիվ 1 շինության 210.4 քառ. մետր և թիվ 2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից համապատասխանաբար 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով բաժնային մաս համարվող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով կտրամադրվեն վարձակալ Հովհաննես Երանոսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է գործադիրի հունվարի 18-ի նիստում:

Երանոսյանը շենքի վարձակալն է 2012 թվականից սկսած և արդեն վճարել է մոտ 40 մլն դրամ հարկ :

Գույքի գնահատված արժեքը` 78467.54 հազ. դրամ է:

Գնորդը պարտավորվում է երկու տարվա ընթացքում կատարել 50 մլն դրամի ներդրում յուրաքանչյուր տարի հավասարաչափ, ինչպես նաև պայմանագիրը կնքելուց հետո մինչև առաջին տարվա ավարտը ստեղծել 12 աշխատատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում