Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ

Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, հունվարի 18-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:

Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների, արևոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +10…+12-ի սահմաններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում