Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան

Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ պետական գնումների ոլորտում առկա են օպտիմալացման մեծ հնարավորություններ: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում: «Մենք հիմա անցնում ենք նախարարություններով, գերատեսչություններով և ունենք հստակ մի հայտանիշ, որով գնահատելու ենք աշխատանքը: 2017-2016, 2018-2017 թվականների գնումների համեմատության մեջ ես պարտադիր ուզում եմ լսել, թե մեկ միավորի գնի փոփոխությունն ինչպես է կատարվում: Մենք այստեղ օպտիմալացման շատ մեծ տեղ ունենք: 2017-2016 թվականի գների մեջ բավականին տարբերություն կա, այդ տենդենցը ցանկանում եմ, որ նույնպես շարունակվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում