Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի

Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կրակովում սպասված է եւ ցանկալի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ես եւս մեկ անգամ հնչեցնելու եմ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ. դա մեր մտահոգությունն է այս հակամարտության տեւական լինելու վերաբերյալ, ինչպես նաեւ մեր կոչը՝ գտնելու բանակցված որոշում: Եվ այս համատեքստում ցանկացած հանդիպում սպասված է եւ ցանկալի»,– ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ հիշեցնելով, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է եւ ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում:

«Եվ, ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահի մասին է»,-եզրափակեց դեսպանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում