Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին

Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:

«Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է կայանալ, կարող է և չկայանալ: Այստեղ ոչինչ երաշխավորված չէ: Նույնը կարող եմ ասել նաև Մխիթարյանի տեղափոխության մասին: Ես նրան շատ եմ հավանում և նա գիտի, թե ինչպիսի ֆուտբոլ ենք խաղում մենք և սիրում է մեր ակումբը: Տեսնենք, լինելո՞ւ է երկու ֆուտբոլիստների փոխանակություն: Մեզ դուր է գալիս Մխիթարյանի խաղը, և աշխատավարձը խնդիր չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հադիպման ժամանակ ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում