Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ

Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ, ըստ որոշման, կոռուպցիայի դեմ պայքարի թիրախային ոլորտներն են պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության և կրթության բնագավառները:

«Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնց ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացնելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ 384 միլիոն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում