AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել այլ պետությունների ու միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման օգտին: 2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Ռուսաստանի կողմից նախագահության ստանձնման կապակցությամբ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ղեկավարներին հղած իր ուղերձում Պուտինը կոչ է արել ընդլայնել այդ փոխգործակցությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրելմի մամուլի ծառայության կայքին:

«Նպատակահարմար ենք համարում ուսումնասիրել Միության եւ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափերի ավելի խորը կապակցման հնարավորությունները, որի մի քանի անդամ երկրներ կարող էին դառնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ-ի նախագահը նաեւ հանդես է եկել այլ երկրների հետ փոխգործակցությունն ակտիվացնելու օգտին: «2016 թվականից ազատ առեւտրի գոտին (ԱԱԳ) հաջողությամբ գործում Է Վիետնամի հետ»,- հիշեցրել է նա: «Դրական արդյունքներ ենք ակնկալում այժմ Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ ԱԱԳ-ի ստեղծման շուրջ ընթացող բանակցություններից: Մեծ հեռանկարներ ենք տեսնում Եվրասիական միության եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արդյունքում: Համոզված եմ՝ ԵԱՏՄ-ն եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

 

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով 2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Արցախի ԱԳՆ-ն կարևորում է առաջնագծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով կգործարկվի մինչ տարեվերջ ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դեղերի պատկանելության մեջ անճշտություններից խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan