Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրած տվյալների համաձայն Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,– ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:

Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում