ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել

ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել

ՀՅԴ Գերագույն մարմնում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկվել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով` ՀՀ ապագա նախագահի պաշտոնը բավականին ներկայացուցչական ու պատասխանատու պաշտոն է:

«Կառավարության կառուցվածքի հարցը կքննարկենք, հետո կմոտենանք նախագահի հարցին: Պետք է նաև խնդիրը նայենք, թե քաղաքական դեմք ասելով ինչ I նկատի ունենք՝ քաղաքականությո՞ւն, թե՞ քաղաքական: Ցանկացած դիվանագետ քաղաքական փորձ ունի, իսկ անկուսակցական լինելու պահանջը Հանրապետության նախագահի համար ճիշտ պահանջ է»,- նկատեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում