Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «London Evening News» գրում է` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելով՝ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կդառնա «զինագործների» ամենաբարձր վաստակող խաղացողը` 175 հազար ֆունտ շաբաթական:

Հայ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում