Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ

Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ

Իրանական միջուկային համաձայնագրի ուղղությամբ «վեցնյակի» անդամներից որևէ մեկի կողմից համատեղ գործողությունների ձախողումը կդառնա ահազանգ, այդ թվում Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման համատեքստում: Այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնհայտ է, որ գործողությունների ծրագրի ձախողումն առավել ևս «5:1» խմբի մասնակիցներից որևէ մեկի կողմից կդառնա ահազանգ միջազգային անվտանգության ողջ ճարտապետության համար, այդ թվում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման հնարավորություններում»,- ասել է նա՝ ՄԱԿ-ի նստաշրջանում ելույթի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում