«Իրատես». Դավիթ Տոնոյան. «Հիմա գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել»

«Իրատես». Դավիթ Տոնոյան. «Հիմա գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել»

Օրերս մամուլը գրել էր, որ գեներալները հավաքվել ու որոշել են, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պետք է փոխարինի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Իրատեսը» թեմայի շուրջ մի քանի հարց է ուղղել Տոնոյանին:

-Պարոն Տոնոյան, նորից ցանկություն ունե՞ք վերադառնալու պաշտպանության նախարարություն, այն էլ՝ նախարարի կարգավիճակով:

-Ես նախկին զինծառայող եմ և միշտ պատրաստ եմ կրելու ուսադիր: Բայց, խնդրում եմ, ինձ արտակարգ իրավիճակների հետ կապված հարցեր տվեք:

-Հենց այնպես չէ, որ նման տեղեկություններ են շրջանառվում:

-Մամուլը շատ բան կարող է գրել, բայց հիմա ի պաշտոնե գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել:

-Այդուհանդերձ, նման հավաք եղե՞լ է:

-Չէ, ես տեղյակ չեմ: Իրականում արտակարգ իրավիճակ չի ստեղծվել, ոչինչ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է: Տվյալ միջոցառման իբր մասնակիցները ևս հերքումով են հանդես եկել:

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հանդեպ գեներալների համակրանքը:

-Ես ընդհանրապես բարձրաստիճան սպայական կազմին մեծ հարգանքով եմ վերաբերվում և կարծում եմ, դա փոխադարձ է:

-Վիգեն Սարգսյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

-Բարձր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում