Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: 

«Խորապես ցնցված եմ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում