Քաղաքագետը Արմեն Սարգսյանին փորձառու եւ ունակ քաղաքական գործիչ է համարում

Քաղաքագետը Արմեն Սարգսյանին փորձառու եւ ունակ քաղաքական գործիչ է համարում

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն բավական փորձառու է եւ ունակ է կատարելու իր առջեւ դրված ներկայացուցչական պարտականությունները: «Ընտրվել է մարդ, ով բավական երկար փորձ ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով` ապրիլից Հայաստանում քաղաքական ակտիվությունը ոչ թե կմարի, այլ առավել կակտիվանա: Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը՝ քաղաքագետը թվարկեց մի քանի երկրներ, որտեղ այդ փորձը հաջողությամբ չի պսակվել: «Այդ երկրների թվում Մոլդովան եւ Ղրղզստանն են, որտեղ գործընթացը չհաջողված արդյունք է ունեցել»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում