AM | RU
USD
EUR
RUB

Հայոց Ցեղասպանության «հասկանալու» հարցը դեռ բաց է մնում

 

Ապրիլի 24-ի կապակցությամբ օգտվելով առիթից, ցանկանում եմ թեմայի վերաբերյալ հարցեր տալ ու խնդիրներ բարձրացնել:

Ապրիլի 23-ին սոցիալական ցանցերում նյութեր տարածվեցին, որտեղ մի քանի երիտասարդներ Ցեղասպանության հուշարձանի հետ կապված հումորներ էին անում: Նրանց այդ քայլը լայն զանգվածների կողմից վրդովմունքով ընդունվեց: Սակայն նմանատիպ վրդովմունք ամեն տարի է լինում' կապված Ծիծաեռնակաբերդում աղբ թափելու, արևածաղիկ չրթելու և նմանատիպ այլ վարքային դրսևորումների հետ:

Ինչո՞ւ է այդպես պատահում: Էթնիկական ինքնության իմացական բաղադրիչի ամենակարևոր տարրն «էթնիկական տեղյակությունն» է, որն իր մեջ մի կողմից ներառում է գիտելիք սեփական և այլ էթնիկական խմբերի, նրանց պատմության, մշակույթի մասին, մյուս կողմից՝ էթնիկական ինքնագիտակցությունն է: Չնայած հիմնականում էթնիկական ինքնությունը համարվում է սոցիալական ինքնության բաղկացուցիչ մաս, երբեմն նշվում են որոշակի առանձնահատկություններ: Օրինակ՝ էթնիկական ինքնությունն ավելի շատ կենտրոնացած է մշակույթի ու անցյալի ուղղությամբ, ի տարբերություն այլ ինքնությունների, որոնք վերաբերում են ներկային ու ապագային: Էթնիկական ինքնությունը բաղկացած է իմացական, էմոցիոնալ և վարքային մոդելներից:

Ստացվում է' եթե երիտասարդների վարքային մոդելում ինչ-որ բան այն չէ, նշանակում է' նրանց մոտ անցյալի այդ՝ Ցեղասպանության շրջանի հետ կապված տեղեկատվությունն ու էմոցիոնալ վերաբերմունքը այնպիսին չէ, ինչպիսին ակնկալում է մեր հանրության կրթված մեծամասնությունը: Արդյունքում Ցեղասպանության հիշատակին նվիրված երթը մասամբ վերածվում է անբովանդակ ծեսի:
Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը: Նախ, ռազմավարություն է անհրաժեշտ այն մասին, թե Ցեղասպանության թեմայով ինչպիսի՞ դիրքորոշումներ ենք ուզում, որ մեր հանրությունն ունենա: Ըստ այդ անհրաժեշտության էլ տեղական մեդիաները պետք է գործեն, որպեսզի հանրության, հատկապես երիտասարդ սերնդի մոտ ձևավորվեն համապատասխան զգայական ու վարքային դրսևորումներ' կապված Հայոց Ցեղասպանության հետ: Այդ ամենի արդյունքում միայն մենք կունենանք մի հասարակություն, որտեղ մարդիկ գիտակցաբար ու հասկանալով են գնում Ծիծեռնակաբերդ, իսկ տարվա մյուս օրերի իրենց վարքն էլ չի հակասում ապրիլի 24-ի խորհրդին:

Ներկա պահին կարելի է ասել, որ մարդկանց գլուխներում խառնաշփոթ իրավիճակ է տիրում: Հարյուրամյակներով մեր հասարակությունում օբյեկտիվ իրականությունից ելնելով դիրքորոշում էր ձևավորվում, թե թուրքը թշնամի է, որը Ցեղասպանություն է գործել ու չի ընդունում և այլն: Հանկարծ քաղաքական վերնախավը որոշեց, որ թուրքն այլևս թշնամի չէ, նույնիսկ հակառակը՝ բարեկամ է: Նույն գործին լծվեցին նաև տասնյակ հասարակական կազմակերպություններ, մեդիաներ ու հեղինակավոր և ոչ հեղինակավոր անձինք: Անցավ որոշ ժամանակ, իշխանական մեծամասնությունը հետ կանգնեց իր թեզից, թե թուրքերը բարեկամ են, սակայն հասարակական կազմակերպություններն ու որոշ անհատներ շարունակում են նմանատիպ քարոզչությունը: Այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական դաշտում թեմայի վերաբերյալ հստակ իդեոլոգեմների, գաղափարաների բացակայությամբ:

Ցեղասպանության վերաբերյալ նման «անկազմակերպ» տեղեկատվական քաղաքականության արդյունքում Ծիծեռնակաբերդ այցելելուց առաջ ամեն տեղից աղբ չթափելու, օրվան համապատսխան էմոցիոնալ տրամաբանության պահպանման հայտարարություններ են հնչում, ինչպես նաև հայտնվում են երիտասարդներ, որոնց մոտ Ցեղասպանության թեման ծաղրելը տաբու չի:
Սակայն Ցեղասպանության թեմայով տեղեկատվական քաղաքականության ռազմավարության կարևորությունը նշելուց առաջ պետք է խոստովանել, որ չի կարող լինել տեղեկատվական քաղաքականության ռազմավարություն, եթե չկա ռազմավարություն այն մասին, թե ի՞նչ ենք մենք ուզում Ցեղասպանությունից:

Ով կարող է ասել, թե ի՞նչ ռազմավարություն ունենք, կապված Հայոց Ցեղասպանության հետ՝ ճանաչու՞մ, բայց ճանաչումը նպատա՞կ է, թե՞ միջոց: Որոշ խմբի համար նպատակ է, որոշ խմբի համար էլ միայն միջոց' կորսված հայրենիքի կամ նյութական այլ փոխհատուցմանը հասնելու համար: Սակայն մի խումբ էլ կա, որը հատուցում, վրեժ է պահանջում և նրանց համար ճանաչումն ու փոխհատուցումը քիչ է: Մի խումբ, հիմնականում իշխանական շրջանակներից, Ցեղասպանությունը միայն բարոյական խնդիր է համարում, մեկ այլ խումբ էլ՝ ոչ:

Այս իրավիճակը իդեալական է Թուրքիայի հետ տարբեր հարցեր ունեցող ուժային կենտրոնների համար, որոնք այդ հարցն ու հայկական չկողմնորոշվածությունը, անկազմակերպ լինելը լավագույնս օգտագործում են Ցեղասպանության թեման իրենց շահերին ծառայեցնելու: Մենք էլ ամեն անգամ ուրախանում, նույնիսկ երջանկանում ենք դրանից' առանց գիտակցելու խնդրի բուն էությունն ու մեր շահերը:

Տեղեկատվական քաղաքականության անկազմակերպվածության հետ մեկտեղ, Ցեղասպանության հետ կապված ունենք շատ այլ չճշտված հարցեր, որոնք մեզ համար մեծ ու վտանգավոր բացեր են: Օրինակ, Ցեղասպանության թեման մեզանում լավագույնս ուսումնասիրվել է պատմագիտության տեսանկյունից, սակայն բացակայում են կամ չնչին են սոցիոլոգիական, հոգեբանական, ինքնության թեմայով հետազոտությունները: Իսկ դրանք շատ կարևոր են ներկան ու մեզ հասկանալու համար: Գիտե՞նք արդյոք, թե Ցեղասպանությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել մեր ինքնության վրա, ինչքանո՞վ է այն փոփոխվել, ի՞նչ վարքային դրսևորումներ ունենք հիմա, որոնք առաջացել են այդ փոխակերպումներից, ի՞նչ ազդեցություն է ունեցել և ունի Ցեղասպանությունը մեր հոգեկան ու հոգևոր աշխարհի, ընկալումների վրա:

Այս ամենը հարցեր են, որոնցով ինստիտուցիոնալ մակարդակով զբաղվել է պետք, թեկուզ Ցեղասպանության պատմական ենթատեքստով ուսումնասիրությունների հաշվին, փոխարեն:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

 

Լրահոս
Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժողովուրդ». Իչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 20 Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. Ֆելիքս Ցոլակյանը առաջիկա եղանակի մասին Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan