«Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի քննարկումից հետո

«Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի քննարկումից հետո

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ձեռնպահ է մնում ՀՀ նախագահի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի առաջադրման վերաբերյալ կարծիք հայտնելուց:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այսօր նախատեսում են հավաքվել «Ելք» դաշինքով, քննարկել ու ձևավորել իրենց դիրքորոշումը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք ուզում եք, որպեսզի ես այդ առաջադրման մասին կոնկրետ տեսակետ հայտնեմ, բայց ես չեմ կարող դա անել «Ելք»-ի անունից»,-ասաց Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ նախագահի իր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, որին «Ելք»-ը ցանկանում էր առաջադրել, բայց չկարողացավ Սահմանադրությամբ սահմանված անհրաժեշտ քանակով խորհրդարանական մանդատներ չունենալու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում