JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները

JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին ՝ ՃՄՀԳ (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Դանիգուչիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնական կառավարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կիրականացվեն համատեղ նախագծեր:

Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հեռանկարները, ՏՏ ոլորտում հնարավոր գործակցությանն առնչվող հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ՏՏ ոլորտի ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագիծը, որը զգալիորեն կարագացնի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների քանակական և որակական աճի գործընթացը: Առաջարկը հավանության է արժանացել հյուրերի կողմից, և Հաջիմե Դանիգուչին նախագծի մանրամասներին ծանոթանալու ցանկություն է հայտնել՝ հասկանալու համար դրա շուրջ համագործակցության հնարավորությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում