«Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ

«Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ

Երևանում ընթանում է «Ելք» խմբակցության երթը գնաճի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում խմբակցության երեք պատգամավորներ` Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդես եկան ելույթներով: Նրանք նշեցին, որ իրենց երթն ուղղված է թանկացումների դեմ ու պահանջում են հարկերի ու ապրանքների գների իջեցում: Այդ իսկ պատճառով երթի մասնակիցներին առաջարկեցին վանկարկել «իջեցում»: «Մեր պահանջը նվազագույնը նախկին ակցիզային հարկին ու եկամտահարկին վերադառնալն է»,– ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացումը անդրադառնալու է այլ ոլորտներում գնային քաղաքականության վրա:

Երթի մասնակիցները Աբովյան փողոցով շարժվել են Հանրապետության հրապարակ, Ամիրյանով` Մաշտոցի պողոտա, որտեղից նախատեսվում է վերադառնալ երթի սկզբնակետ Շառլ Ազնավուրի հրապարակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում