Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը

Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը

Գնաճը մեղմելու համար անհրաժեշտ է բարձրացնել հանրության զբաղվածության մակարդակը, բնական և ֆինանսական ռեսուրսներն օգտագործել ավելի ռացիոնալ: Հաղորդմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Գնաճը պայմանավորած է հիմնականում նոր հարկային օրենսգրքով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ: Գնաճը ցուցիչ է, որ երկիրը զարգանում է»,-ասաց Բոստանջյանը:

Հասարակության պահանջարկն ավելի մեծ տեմպեր ունի, քան առաջարկը: Այս պարագայում էլ առաջանում է գնաճ: Պատգամավորի կարծիքով`սակայն մի շարք երկրներում գնաճով պայմանավորված խնդիրներ չեն առաջանում, քանի որ եկամուտներն աճի ավելի մեծ տեմպեր ունեն:

«Գնաճին զուգահեռ պետք է հանրության զբաղվածության մակարդակը բարձրացնել, մեր բնական և ֆինանսական ռեսուրսներն օգտագործել ավելի ռացիոնալ: Ընդերքը եզակի հարստություն է Հայաստանի համար: Ջրային և հողային ռեսուրսները ևս շատ կարևոր են»,-եզրափակեց Բոստանջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում