Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ

Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ

Գերմանիայի Գյուտերսլո քաղաքում բնակվող ադրբեջանցի ընտանիքի հայրը կրակել է ոստիկանների ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ընտանիքի հայրը իմանալով, որ ոստիկանները եկել են իր ընտանիքի արտաքսման որոշումը կատարելու համար, ոստիկաններից խլել է հրազենը և կրակել նրանց ուղղությամբ:

Ադրբեջանցի տղամարդը հետո պատանդ է վերցրել գերմանական միգրացիոն ծառայության աշխատակիցներին:

Դեպքի վայր ժամանած հատուկ ջոկատայինները վնասազերծել են ադրբեջանցուն և ձերբակալել:
Հայտնի է, որ այս ադրբեջանցի ընտանիքը մի քանի անգամ անօրինական կերպով անցել է Գերմանիա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում