«Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել»

«Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպումներ են կազմակերպում այն քաղաքական գործիչների և քաղաքագետների հետ, ովքեր հանդես են գալիս Կարապետյանի գործունեության քննադատությամբ։

«Այդ հանդիպումների ժամանակ հնչում են տարբեր առաջարկներ, որ եթե առաջիկա երկու ամիսներին՝ մինչև ապրիլ դադարեցնեն կառավարության հասցեին որևէ քննադատություն հիշեցնել, ապա դրա դիմաց պատրաստ են որոշակի հարկային արտոնություններ տրամադրել կամ օժանդակել այլ հարցերում»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում