«Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում

«Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում: Այս մասին «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում, նշել է ինքը՝ դերասանը:

«Ոչինչ, ամեն ինչ լավ է, փառք Աստծու»,- ասել է նա՝ անդրադառնալով նաև իր անվան շուրջ ծագած աղմուկին:

Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել օրեր առաջ: Նշվում էր, որ նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել, սակայն «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նրա ընկեր Արթուր Սողոմոնյանն ասել է, որ դա այդպես չէ. նյարդաբանական խնդիրներ են եղել, և դերասանը չի կարողացել քայլել:

Սողոմոնյանն ընդգծել է, որ փոքր ճգնաժամ է եղել, հիմա ամեն ինչ լավ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում