«Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը

«Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը

«Առավոտ»-ի հետ զրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով հարցին՝ դուք դեռևս ապրիլի ընտրություններից հետո հայտարարել էիք, որ Հայաստանում կա քաղաքական կոռուպցիա, այս ընթացքում ԵՄ-ն շարունակում է տրամադրել մեր երկրի միջոցներ, ապրիլից մինչ օրս այդ հարցում որևէ դրական տեղաշարժ կա՞, քաղաքական և առհասարակ կոռուպցիան Հայաստանում ինչ-որ չափով նվազե՞լ է, թե՞ շարունակում է աճել, առաջընթաց կա՞, թե՞ ոչ, նշել է, որ շատ ոգևորված են կառավարության ջանքերից և բավարարված են կառավարության ձեռնարկած օրենսդրական նախաձեռնությամբ՝ ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման ուղղությամբ նախաձեռնված քայլերով։

«Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Եվրախորհրդարանում նույնպես այս մասին բանավեճ են եղել, ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսություն դրական է, ԵՄ-ն ողջունում է այդ քայլերը»,-հավելել է վերջինս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում