«Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է

«Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է

Հավաքվել է վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ գումարը՝ 45 հազար ԱՄՆ դոլարը: «Հայկական ժամանակ»-ն այս մասին տեղեկացել է էլեկտրոնային այն հարթակից, որտեղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախաձեռնել էր դրամահավաքը: Կայքի տվյալների համաձայն՝ անհրաժեշտ գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում՝ 481 անձանց փոխանցումների շնորհիվ:

«Ալբերտ Դալլաքյանը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում