Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր

Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր

Թուրք-սիրիական սահմանին` սիրիական Աֆրին քաղաքի մոտակայքում, քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի միջև բախում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Բախման հետևանքով սպանվել է թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի 4 զինվոր:

Քրդական ինքնապաշտպանական ուժերի շրջանում գրանցված զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություն չի հայտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում