Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի

Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա օրերին առավել տաք եղանակ է սպասվում Սյունիքում և Տավուշում: Օդի ջերմաստիճանը կտատանվի +15…+17-ի սահմաններում, Տավուշում` +10…+15-ի սահմաններում:

Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առաջիկա հինգ օրերին մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +7…+12-ի սահմաններում: Գիշերվա ջերմաստիճանը կտատանվի -2…+2-ի սահմաններում: Միայն հունվարի 25-ին գիշերը ջերմաստիճանը կլինի +1…+3:

Հետևեք մեզ նաև Telegram-ում