Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին

Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին

Լոնդոնի ոստիկանությունը թռիչքից մի քանի րոպե առաջ ձերբակալել է «British Airways»-ի` ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:

Օդանավը Լոնդոնի օդանավակայանից ուղևորվելու էր դեպի Մավրիկի կղզի: Ուղևորները ալկոհոլի հոտ առնելուց հետո ոստիկանություն են կանչել:

Օդանավի 300 ուղևորները պետք է թռչեին տեղական ժամանակով 20:20-ին, սակայն թռիչքը հետաձգվել է մինչև 22.56: Մոտ 11 ժամ թռիչքից հետո օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մավրիկի կղզում տեղական ժամանակով 14.07-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում