AM | RU
USD
EUR
RUB

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին

Արմեն Սարգսյանը ճանաչելի է գրեթե բոլոր աշխարհաքաղաքական միավորումների կողից: Նրա անձի նկատմամբ ձևավորված գործընկերային վստահությունն, անկասկած, կփոխանցվի նաև Հայաստանին: Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Իմ պատկերացմամբ՝ նախագահի պաշտոնը շատ կարևոր է դառնալու ներքին կյանքն իր բնականոն հունի մեջ պահելու առումով: Թեև նախագահի պաշտոնը սահմանադրորեն ներկայացուցչական է, սակայն դա այն պաշտոնն է, որին անհատն է բովանդակություն հաղորդելու: Եվ հանրության գիտակցության մեջ պաշտոնի դերակատարումը մեծապես կախված է նրանից, թե ով կստանձնի այն: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի դերակատարումը հենց այս համատեքստում ներքին կյանքում նոր շունչ կհաղորդի: Բացի այդ՝ նա մեծ կապեր և շփում ունի արտաքին աշխարհի հետ, շատ շրջանակներում ճանաչելի և ընկալելի է: Նրան ճանաչում են թե ԱՊՀ շրջանակներում՝ հատկապես Ռուսաստանում, Ղազախստանում, թե եվրոպական երկրներում և թե Միացյալ Նահանգներում: Նրա անձի նկատմամբ ձևավորված է գործընկերային վստահություն: Եվ, անկասկած, այդ վստահությունը կփոխանցվի նաև Հայաստանին»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այդ ճանապարհով կկարողանանք նաև մեծ շունչ ապահովել ներդրումների հոսքին:

Հարությունյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը, երկար ժամանակ ապրելով բրիտանական քաղաքական միջավայրում, որը շատ ժողովրդավարական է, նման ավանդույթները Հայաստանում նորովի կսերմանի:

«Էական եմ համարում, որ արտաքին աշխարհում Հայաստանը կարող է ներկայացվել ի դեմս Արմեն Սարգսյանի: Սերժ Սարգսյանը ևս բավականին մեծ համարում ունի միջազգային հանրության շրջանակներում: Եվ այս տանդեմը կարող է շատ վստահելի գործընկերային հարաբերություններ ձևավորել ամենատարբեր աշխարհաքաղաքական դերակատարների հետ: Դա շատ կարևոր կլինի Հայաստանի համար ճանաչելիության և որպես գործընկեր վստահության բարձրացման համար, որոնք էլ իրենց ազդեցությունը կթողնեն ներդրումների ներգրավման և տնտեսության դինամիկ զարգացման համար»,-ասաց Հարությունյանը:

Պատգամավորը Արմեն Սարգսյանի հետ աշխատել է նրա վարչապետ եղած ժամանակ: Եվ տպավորությունները Արմեն Սարգսյան քաղաքական գործչի վերաբերյալ ձևավորվել են հիմնականում այդ ժամանակահատվածում: Ինչպես ինքն է ասում՝ բավականին դրական պատկերացումներ ունի Սարգսյանի վերաբերյալ, որոնք սուբյեկտիվ և անհիմն չէ: «Նա ունի այնպիսի հատկություններ, որոնք շատ կարևոր են ղեկավարի համար: Կարևոր է հատկապես կոլեկտիվ միջավայր ձևավորելու իր ձիրքը»,-եզրափակեց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 19-ին նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:

Լրահոս
էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը Հայաստանի ԱԳՆ. Ադեկվատ միջազգային արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը նոր սպառնալիքով է հանդես եկել Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից Հայաստանում կաթի արտադրության ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ Սպասվում է առանց տեղումների եղանակ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. ՀՀ Նախագահի ուղերձը շարժման 30-ամյակին Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Վրացական փողոցում տեղի է ունեցել պայթյուն. 14 քաղաքացու տարհանել են «Իրավունք». Դարձել է սովորույթ «168 Ժամ». Թրեյսի Ջերման. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում «Փաստ». Տաքսին գողացել են 20-25 վայրկյանում «Հրապարակ». Քնեսեթի նախագահը Հայաստան կայցելի սեպտեմբերին «Ժամանակ». ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին կառաջադրի ԳՄ առաջիկա նիստին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan